Արդյո՞ք խաղաղության գործընթացից բացի Ղարաբաղի փախստականների հարցը արծարծվել է, մասնավորապես՝ նրանց գույքի փոխհատուցման առումով, և արդյո՞ք նրանց մշակութային ժառանգությունը վտանգված է, այսօր
ԵԽԽՎ-ում լիբերալ դեմոկրատների անունից Հայաստանի վարչապետին հարց ուղղեց եվրոպացի պատվիրակ Պետրա Օնիքսը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, թե «ինչպես ցանկացած պայմանագիր կամ խաղաղության համաձայնագիր, այն ամեն ինչ չէ, որ ներառում է, նախատեսված է, որ այլ հարցեր քննարկելու համար կարող են ստեղծվել համապատասխան մեխանիզմներ և պլատֆորմներ Հայաստանի և Ադրբեջանի միջև»:
«Ինչ վերաբերում է Ղարաբաղից փախստական մեր հայրենակիցներին, այդ հարցի վերաբերյալ մեր ընկալումն այն է, որ մեր և միջազգային հանրության աջակցությամբ Ղարաբաղի փախստականները պետք է տնավորվեն Հայաստանում, մենք արդեն նրանց տներով ապահովելու ծրագիր ենք սկսել, որը դժվարությամբ սկսում է աշխատել, և մենք Ղարաբաղի մեր հայրենակիցների ապագան պատկերացնում ենք Հայաստանում և Հայաստանի քաղաքացիությամբ», - ասաց վարչապետը:
Անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ է իրատեսական փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ, Փաշինյանը ԵԽԽՎ-ում հայտարարեց. - «Ես ուղիղ ասում եմ, որ դա իրատեսական չեմ համարում, և կարևոր եմ համարում մարդկանց ազնիվ դա ասելը: Եվ փախստականների, ընդհանրապես բոլոր փախստականների վերադարձի թեման էս համատեքստում ես համարում եմ վտանգավոր խաղաղության գործընթացի համար, որովհետև Ղարաբաղի կոնֆլիկտը սկսվել է թվում է հումանիտար պարզ հարցերի արծարծմամբ և վերաճել է երկարատև կոնֆլիկտի»:
Հիշեցնելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանների անխախտելիությունը՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, Փաշինյանը ևս մեկ անգամ շեշտեց. - «Ղարաբաղի մեր հայրենակիցները պետք է տնավորվեն Հայաստանում և ապրեն Հայաստանում, և որպես Հայաստանի քաղաքացի ապրեն Հայաստանում, և սա է մեր ռազմավարությունը»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է անում ազատ արձակել հայ գերիներին և ապահովել արցախցիների վերադարձըԴե Վաալ. «Ղարաբաղի էջը փակված է, որքան էլ փախստականների համար իրողությունը դառն է»Արցախցիների հանրահավաքի հիմնական պատճառը սոցիալական աջակցության կրճատումն է. քաղաքագետԲողոքի ակցիաները կշարունակվեն, փոխվարչապետի հետ հանդիպումից հետո հայտարարում են արցախցիներըՄանրամասները տե՛ս այստեղ