Միջուկային զենք ունեցող Պակիստանն ու Սաուդիան Արաբիան փոխադարձ պաշտպանության պայմանագիր են ստորագրել։ Սա հաջորդում է Քաթարի մայրաքաղաքին Իսրայելի անցած շաբաթ հասցրած հարվածին։
Reuters-ը գրում է՝ տարածաշրջանի արաբական երկրները որպես անվտանգության երաշխավոր ավելի զգուշավոր են դառնում Միացյալ Նահանգների հանդեպ։
Գործակալության հարցին՝ Պակիստանը պարտավորվո՞ւմ է միջուկային պաշտպանություն տրամադրել, արաբ պաշտոնյան արձագանքել է՝ համաձայնագիրը համապարփակ է և ներառում է ռազմական բոլոր միջոցները։