Պակիստանում ջրհեղեղից առնվազն 344 մարդ է զոհվել, առնվազն 150-ն՝ անհետ կորել

Պակիստանի հյուսիս-արևմուտքում մահացու ջրհեղեղը առնվազն 344 մարդու կյանք է խլել, առնվազն 150 մարդ անհետ կորած է համարվում, հայտարարել է նահանգային աղետների կառավարման վարչության ղեկավարը:

«Բուներում առնվազն 150 մարդ դեռևս անհետ կորած է համարվում։ Հնարավոր է նաև, որ նրանք իրենց տների փլատակների տակ են մնացել», - փոխանցում է AFP-ն: