Պապիկյանն աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան

Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարներ Սուրեն Պապիկյան և Ռաջնաթ Սինգհ, արխիվ

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան։ Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ լրատվական վարչությունը:

Այցի ծրագրի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվում:

Պաշտոնական Երևանն ու Դելին 2020 թվականի պատերազմից հետո սերտորեն համագործակցում են պաշտպանական ոլորտում։

The Times of India պարբերականը, վկայակոչելով իր աղբյուրները, անցած տարվա հոկտեմբերի վերջին հաղորդեց, որ Հայաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան 2023-2024 ֆինանսական տարում դարձել են հնդկական պաշտպանական արտադրանքի խոշորագույն ներկրողները։

Հրապարակման համաձայն, Հայաստանը վերջին չորս տարվա ընթացքում մի շարք գործարքներ է կնքել Հնդկաստանի հետ՝ հրթիռների, հրետանու, հրթիռային համակարգերի, ռադարների, զրահաբաճկոնների և գիշերային տեսողության սարքերի, ինչպես նաև զինամթերքի և հրետանու լայն տեսականի ներկրելու համար։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում ռազմական գնումները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՀՀ-ն, ԱՄՆ-ը և Ֆրանսիան դարձել են հնդկական պաշտպանական արտադրանքի խոշորագույն ներկրողները․ The Times of IndiaՀնդկաստանի և Հայաստանի առաջնորդները հանդիպել են Նյու Յորքում