Փարիզի փոխանցմամբ, Զելենսկին, Սթարմերն ու Մակրոնը հնարավոր է Վաշինգտոն մեկնեն

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն ու Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Լոնդոնում, 2-ը մարտի, 2025թ․

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն ու Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հնարավոր է Վաշինգտոն մեկնեն, այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Ֆրանսիայի կառավարության խոսնակ Սոֆի Պրիմասը՝ նշելով, որ Ֆրանսիայի նախագահը դիտարկում է հնարավոր այցը Մեծ Բրիտանիայի վարչապետի ու Ուկրաինայի նախագահի հետ։

Ավելի վաղ բրիտանական The Daily Mail-ն, իր աղբյուրներին հղումով, գրել էր, որ եկող շաբաթ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ու Ուկրաինայի առաջնորդները պատրաստվում են մեկնել Թրամփի հետ հանդիպման։

Ֆրանսիայի նախագահի գրասենյակից ավելի ուշ հայտնեցին, որ առաջիկայում Վաշինգտոն ուղևորություն ծրագրված չէ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրոպական երկրները Լոնդոնում պայմանավորվեցին համախմբել ջանքերը և շարունակել աջակցությունը Կիևին
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը՝ Զելենսկու նամակի, Մոսկվայից ազդակների, «Առաջին հերթին՝ Ամերիկան» իր ծրագրի մասին