Փարիզում վաղը կհանդիպեն Ֆրանսիայի և Սիրիայի նախագահները

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, արխիվ

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը վաղը Փարիզում կընդունի Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաային: Սա երկրում Բաշար ալ Ասադի վարչակազմի տապալումից հետո իշխանության եկած նոր առաջնորդիառաջին Եվրոպական այցն է, որը տեղի է ունենում Սիրիայում ազգային ու կրոնական փոքրամասնությունների նկատմամբ վերջին շրջանում սկսված բռնությունների ֆոնին։

Ըստ Ելիսեյան պալատի, Մակրոնը մտադիր է հանդիպման ժամանակ հաստատել Ֆրանսիայի աջակցությունը «ազատ, կայուն և ինքնիշխան Սիրիայի կառուցմանը, որը կհարգի սիրիական հասարակության բոլոր ներկայացուցիչներին»։

Դեկտեմբերին տեղի ունեցած հեղաշրջումից հետո արևմտյան բազմաթիվ երկրներ հայտարարել են, թե կհետևեն երկրում մարդու իրավունքների, փոքրամասնությունների ու ժողովրդավարության պաշտպանման ուղղությամբ՝ նոր իշխանությունների քայլերին, և դրանից հետո միայն կդիտարկեն Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները վերացնելու հարցը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մակրոնը Սիրիայի նախագահին Ֆրանսիա այցելելու հրավեր է արել