Փարիզը մտահոգված է հայ - ադրբեջանական սահմանին լարվածությամբ, ԵՄ առաքելության ընդայնման հույս է հայտնում

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարո, արխիվ

Ֆրանսիան մտահոգված է հայ - ադրբեջանական սահմանին տիրող լարվածությամբ, այսօր հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։

Ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը հույս է հայտնել , որ այդ լարվածությունը հնարավոր կլինի թուլացնել եվրոպական դիտորդական առաքելության ընդլայնման օգնությամբ:

«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ես շատ մտահոգված եմ սահմանին լարվածության աճով։ Հույս ունեմ, որ այնտեղ տեղակայված եվրոպական առաքելության կազմը կընդլայնվի, որպեզի հնարավոր լինի հետևել և զսպել այդ լարվածությունը»,- հայտարարել է Բարոն:

«Այժմ անհրաժեշտ է ստորագրել խաղաղության պայմանագիրը, իսկ կամայականորեն ձերբակալվածները, բանտարկվածները պետք է ազատ արձակվեն», - ընդգծել է Ֆրանսիայի արտգործնախարարը Լյուքսեմբուրգում, ուր ժամանել է՝ մասնակցելու Եվրամիության ԱԳ նախարարների հանդիպմանը:

Նախարարի հայտարարությունը X-ի իր էջում հրապարակել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

Վերջին շաբաթներին Բաքուն Երևանին գրեթե ամենօրյա ռեժիմով մեղադրում է իր դիրքերը թիրախավորելու համար, այս նույն ընթացքում Սյունիքի, Գեղարքունիքի սահմանային բնակավայրերից հաղորդում են չդադարող կրակոցների մասին։ Մարտի 31-ից սկսած երկու անգամ, այդ թվում՝ այսօր, հայկական կողմը հաղորդել է Սյունիքի Խնածախ գյուղի ուղղությամբ ադրբեջանցիների կրակոցների մասին՝ Բաքվին կոչ անելով հետաքննել այդ փաստերը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ադրբեջանական կողմը կրակել է Խնածախ բնակավայրի ուղղությամբ, տուժածներ չկան. ՊՆԲաքուն կրկին հրադադարը խախտելու մեղադրանք է հնչեցնում, Երևանը՝ հերքումԱդրբեջանցիները շարունակում են գիշերները կրակել ու մեղադրել հայկական կողմին Գիշերը ադրբեջանցիները կրակել են Խնածախի ուղղությամբ՝ վնասելով տուն