Փաշազադեն կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայ Առաքելական եկեղեցու հասցեին

Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխ-ուլ-իսլամ Ալաշուքյուր Փաշազադեն կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայ Առաքելական եկեղեցու հասցեին, պնդել, որ Հայ եկեղեցին «մինչ օրս ռևանշիստական ապատեղեկատվություն» է տարածում։

Ադրբեջանում կայացած կրոնական հարցերով նիստի ժամանակ ելույթ ունենալով՝ ադրբեջանցի հոգևոր առաջնորդը մասնավորապես հայտարարել է. «Կրոնական առաջնորդների հետ ազատագրված Ղարաբաղ այցելությունների ժամանակ մենք պարբերաբար նրանց ծանոթացնում ենք ադրբեջանական իրականությանը։ Ներկայացնում ենք համոզիչ ապացույցներ, որոնք բացահայտում են Հայ եկեղեցու հակաադրբեջանական քարոզչությունը և մինչ օրս շարունակվող ռևանշիստական ապատեղեկատվությունը», - հայտարարել է Փաշազադեն առանց մանրամասների:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ավելի վաղ արձագանքել էին Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի այլ հայտարարություններին՝ դրանք ստահոդ որակելով:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ստահոդ են որակել Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի հայտարարությունները