Հայաստանի Անկախության օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի պետական խորհրդի նախագահ Լի Ցյանը:
ՀՀ կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես ասված է.
«Այս ամսվա սկզբին Դուք հաջող այց կատարեցիք Չինաստան՝ մասնակցելու ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանն, ինչպես նաև չին ժողովրդի՝ ճապոնացի զավթիչների դեմ դիմադրության պատերազմում հաղթանակի և ֆաշիզմի դեմ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված միջոցառումներին: ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը և Դուք ունեցաք բեղմնավոր հանդիպում և երկկողմ հարաբերությունները բարձրացրեցիք պատմականորեն ամենաբարձր՝ ռազմավարական գործընկերության մակարդակի: «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ իրականացման շրջանակներում համագործակցությունը հիմնովին խթանելու համար պատրաստ եմ Ձեզ հետ միասին ջանք գործադրել, որպեսզի շարունակաբար հարստացնենք չին-հայկական ռազմավարական գործընկերության հարաբերությունների օրակարգը»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Չինաստանում կարևոր հանգրվան արձանագրեցինք՝ ռազմավարական գործընկերության հաստատմամբ. ՄիրզոյանՀայաստանն ու Չինաստանը հաստատում են ռազմավարական գործընկերություն
Հայաստանի վարչապետը շնորհավորական ուղերձներ է ստացել նաև Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևից, Եգիպտոսի նախագահ Աբդ Ալ-Ֆաթթահ Ալ-Սիսիից, Տաջիկստանի նախագահ էմոմալի Ռահմոնից, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովից, Ուրուգվայի նախագահ Ժամանդու Օրսիից, Բուլղարիայի վարչապետ Ռոսեն Ժելյազկովից, Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչանից, փոխանցում են Կառավարության լրատվականից: