Փաշինյանն ասել է, որ կկատարի անհրաժեշտ փոփոխությունները իր Սահմանադրության մեջ. Քըլըչ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչ, արխիվ

«Նիկոլ Փաշինյանը նույնպես Սահմանադրության փոփոխության վերաբերյալ հայտարարություն է արել, այս համատեքստում Հայաստանը կկատարի անհրաժեշտ փոփոխությունները իր Սահմանադրության մեջ», - Անթալիայում ընթացող Դիվանագիտական ֆորումի շրջանակում, ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, հայտարարել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Թուրքիան Հայաստանի առջև Սահմանադրությունը փոխելու պահանջ դրել է:

Հայաստանի Սահմանադրությունը փոխելու, մասնավորապես՝ Մայր օրենքից Անկախության հռչակագրի մասին հղումը դուրս բերելու պահանջ ներկայացնում է Ադրբեջանը: Անկախության հռչակագրում նշվում է Հայաստանի և Արցախի վերամիավորման ու ազգերի ինքնորոշման իրավունքի մասին, ինչպես նաև ամրագրվում է, որ Հայաստանը «սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:

Չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է, Բաքուն պնդում է, որ չի ստորագրի այն, քանի դեռ Հայաստանի Սահմանադրությունը չի փոխվել:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Անթալիայում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացներըԻնչու է առանց հայեցակարգի միանգամից նոր Սահմանադրություն գրվում. ընդդիմությունից կարծում են՝ հանրաքվեն արագացնում ենԱլիև․ «Քանի դեռ Հայաստանը չի հրաժարվել տարածքային պահանջներից, պատերազմի վտանգը պահպանվելու է» Հայաստանը տեղ ու ժամ է սպասում, Ադրբեջանը՝ նախապայմանները կրկնումՓաշինյանը համոզված է՝ Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվիՆոր Սահմանադրությունը խաղաղության պայմանագիրը վտանգող պետք է չլինի. արդարադատության նախարար