Կոպենհագենում հանդիպել են Փաշինյանը և Ալիևը, վերահաստատել են խաղաղության ամրապնդման պատրաստակամությունը

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության լրատվականի

Դանիայի մայրաքաղաքում այսօր կայացել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահ հանդիպումը:

«Կոպենհագենում մեկնարկած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում հանդիպում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ», - Ֆեյսբուքում գրել է Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով նաև կարճ տեսանյութ:

Քիչ անց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղարը հաղորդագրություն տարածեց, որի համաձայն՝ Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ Փաշինյանն ու Ալիևն «ընդգծել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի նախաձեռնած Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների նշանակալիությունը»։ «Նրանք վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում:

Նազելի Բաղդասարյանի փոխանցամբ՝ «Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը կարևորել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության օգուտները, քննարկել են Ադրբեջանի տարածքում ենթակառուցվածքների զարգացման և Հայաստանի տարածքում «TRIPP» նախագծի իրականացման առաջընթացը՝ մտքեր են փոխանակել Վաշինգտոնի հռչակագրի իրագործման շուրջ»։

Այս համատեքստում, հաղորդագրության համաձայն, կողմերը ողջունել են ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրա հետ առնչվող բոլոր կառույցները դադարեցնելու վերաբերյալ միաձայն ընդունված որոշումը։

Կողմերը կարևորել են վստահություն ամրապնդման միջոցառումների հետագա իրականացման անհրաժեշտությունը և համաձայնել են շարունակել իրենց շփումները, ասված է հաղորդագրությունում:

Նույնպիսի հաղորդագրություն հրապարակել է նաև ադրբեջանական կողմը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փաշինյան. Եթե Ադրբեջանում «Զանգեզուրի միջանցք» կոչում են Հորադիզ–Զանգելան ճանապարհը, մենք պետք է մեզ հարց տանք՝ դա մեզ հուզո՞ւմ էՓաշինյան. «Զանգեզուրի միջանցք» չկա, չի եղել և չի լինի Հայաստան-Ադրբեջան որևէ փաստաթղթումՀարկ է ձեռնպահ մնալ «Զանգեզուրի միջանցք» տերմինի օգտագործումից. փոխվարչապետը՝ Ադրբեջանի վարչապետին«Թրամփի ուղուն» մասնակցելու համար երրորդ երկրները պետք է ՀՀ-ի և ԱՄՆ-ի համաձայնությունը ստանան. վարչապետԱյս պահի դրությամբ շատ կոնկրետ պայմանավորվածություններ չկան, TRIPP-ը մնում է ԱՄՆ օրակարգում. Փաշինյան «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից». ՓաշինյանԱլիևը ՄԱԿ-ի ամբիոնից կրկին հայտարարեց՝ «Ադրբեջանը հաղթել է», մեղադրանքներ ուղղեց ՀայաստանինԱլիևը ՄԱԿ-ի ամբիոնից ևս օգտագործեց «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը