Փաշինյանը զրուցել է Թուրքիայի, Ադրբեջանի նախագահների, Հնդկաստանի վարչապետի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և տիկին Պեն Լուանի անունից՝ ի պատիվ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի մասնակից պատվիրակությունների տրված պաշտոնական ընդունելությանը։

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ միջոցառման ընթացքում Փաշինյանը և Աննա Հակոբյանը զրուցել են մի շարք պետությունների ղեկավարների և նրանց տիկնանց հետ։

Ըստ լուսանկարների՝ նրանք զրուցել են նաև Թուրքիայի, Ադրբեջանի նախագահների, Հնդկաստանի վարչապետի հետ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կուտակվել են քննարկման համար բազմաթիվ հարցեր. Պուտինը՝ Փաշինյանին
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանն ու Չինաստանը հաստատում են ռազմավարական գործընկերություն