Մայիսի 13-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Կարեն Էդգարի Ավետիսյանը, հայտնում է Պաշտպանության նախարարությունը:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։