Այսօր՝ ժամը 14:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում, ճանապարհի կառուցման նպատակով Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի հարակից հատվածում կիրականացվի պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն։ Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը:
«Հարակից հատվածի բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն», - նշված է հաղորդագրության մեջ։