ՊՆ զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունից ութ զինծառայող է վիրավորվել

Միջադեպից գրեթե 24 ժամ անց՝ այսօր Քննչական կոմիտեն «Ազատության»-ը հայտել է, որ երեկ ՊՆ զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունից ութ զինծառայող է վիրավորվել, հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը) 1-ին մասով և 550-րդ հոդվածի (զինվորական պաշտոնեական անփութությունը) 1-ին մասով:

Պաշտպանության նախարարությունը երեկ տեղի ունեցած միջադեպից տուժածների թիվը դեռևս չի հրապարակել, խոսնակը միայն տեղեկացրել է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՊՆ. Զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ