Ռուսական ակտիվները բռնագանձելու արևմտյան երկրների փորձերը Մոսկվան անպատասխան չի թողնի: «Նման քայլերն անպատասխան չեն մնա»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ տեղակացնելով, թե սեփականությունը պաշտպանելու համար իրավական ճանապարհով կգնան։
Վերջին օրերին լրատվամիջոցները գրում են՝ Եվրամիությունը նոր տարբերակներ է փնտրում, թե ինչպես ռուսական սառեցված միջոցներով օգնել Ուկրաինային։ Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո արևմտյան երկրները սառեցրել են հիմնականում Եվրոպայում պահվող ռուսական ակտիվները։ Ըստ Reuters-ի՝ սառեցված միջոցներն ընդհանուր 300-ից 350 միլիարդ դոլար են կազմում: