Ռուսական ուժերը Ուկրաինայի տարածքում էներգետիկ օբյեկտներ են թիրախավորել

Ուկրաինա - Ռուսական հերթական հարվածներին հաջորդած հրդեհ Խարկովում, հոկտեմբեր, 2025թ.

Ռուսական ուժերը Ուկրաինայի տարածքում դրոններով և հրթիռներով թիրախավորել են էներգետիկ օբյեկտներ, հիմնական հարվածները տեղի են ունեցել Պոլտավայի շրջանում և Խարկովում։

Պոլտավայում զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան, սակայն հաղորդվել է, որ բազմաթիվ դպրոցներ ստիպված են անցնել հեռավար ուսուցման՝ անվտանգության նկատառումներով։

Խարկովում վիրավորվել է երեք մարդ։ Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ դրոնների հարձակումներին հրդեհ է հաջորդել, որի հետևանքով հազարավոր տնային կենդանիներ են սատկել Խարկովի Նովա Վոդոլախայում։

Ավերածությունների մասին են հաղորդել նաև Սումիի, Դնեպրոպետրովսկի, Օդեսայի, Կիևի մարզերի պաշտոնյաները։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ուկրաինական ԴՏԷԿ էներգետիկ ընկերությունը որոշ տեղերում «դադարեցրել է աշխատանքը»Ուկրաինայի հյուսիսային շրջաններում աստիճանաբար վերականգնվում է էլեկտրամատակարարումը ԱՄՆ-ն հետախուզական տվյալներ կտրամադրի Ուկրաինային՝ Ռուսաստանի խորքերին հարվածելու համար. WSJ