Ռուսական ուժերը զանգվածային հարվածներ են հասցրել Դնեպրոպետրովսկի մարզին

Ուկրաինա - Ռուսական հարվածների հետևանքով այրվող ավտոմեքենաներ Կիևում, 20-ը սեպտեմբերի, 2025թ

Անցած գիշեր ռուսական ուժերը հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ զանգվածային հարվածներ են հասցրել Դնեպրոպետրովսկի մարզին, ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակի խոսքով՝ մեկ մարդ զոհվել է, առնվազն 26-ը՝ վիրավորվել։

Ուկրաինացի պաշտոնյայի փոխանցմամբ՝ հարվածների հետևանքով մարզի մի շարք բնակավայրերում՝ Պավլոդարում, Նիկոպոլում հրդեհներ են բռնկվել, վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ։

Ըստ Ուկրաինայի պաշտոնական աղբյուրների՝ անցած գիշեր ռուսական բանակը հարյուրավոր դրոններով, տասնյակ հրթիռներով թիրախավորել է նաև Կիևի, Նիկոլաևի, Օդեսայի և Խմելնիցկիի մարզերը, նախագահ Վլադիմիր Զելենսկիի խոսքով՝ երկրում ընդհանուր առմամբ զոհվել է երեք մարդ։