Ռուսական զորքերը ռմբակոծել են Կոնստանտինովկա քաղաքը. կան զոհեր

Ուկրարնայի Կոնստանտինովկա քաղաքի վրա հարձակումից հետո, սեպտեմբերի 13,2025թ.

Շաբաթ օրը ռուսական զորքերը ռմբակոծել են Ուկրարնայի Կոնստանտինովկա քաղաքը: Զոհվել է առնվազն 3 մարդ, ևս 7-ը վիրավորվել, այս մասին հայտնում է Դոնեցկի տարածաշրջանային ռազմական վարչության ղեկավար Վադիմ Ֆիլաշկինը։

Ուկրաինացի պաշտոնյայի խոսքով՝ առավոտից քաղաքը հրետանային և ավիացիոն կրակի տակ է և դեռ շարունակվում է։

Հաղորդվել է նաև Խարկովում գիշերային հարձակման մասին, որի հետևանքով 3 մարդ է տուժել: