Ռուսաստանը և Բելառուսը «Զապադ 2025» զորավարժություններ են սկսում

Բելառուս - Ռուսաստանցի զինծառայողները «Զապադ 2025» զորավարժություններին մասնակցելու նպատակով ժամանում են Բորիսով, հունիս, 2025թ.

Ռուսաստանը և Բելառուսն այսօր «Զապադ 2025» զորավարժություններ են սկսում, որոնք երկու երկրների տարածքում կշարունակվեն մինչև սեպտեմբերի 16-ը:

Զորավարժությունները, որոնցում ներգրավվելու է 7-8 հազար զինծառայող, մեկնարկում են ռուսական անօդաչու թռչող սարքերի՝ Լեհաստանի տարածք ներխուժմանը հաջորդած լարվածության աճի ֆոնին:

Ռուսաստանցի պաշտոնյաների փոխանցմամբ՝ զորախաղերի ընթացքում հետ է մղվելու պայմանական թշնամին, խաղարկվելու է նաև միջուկային զենքի կիրառումը պլանավորելու սցենար:

Վերլուծաբանների կարծիքով՝ զորավարժության հիմնական նպատակն է ցուցադրել, որ ռուսական զինված ուժերը հզոր են մնում՝ չնայած Ուկրաինայում երեքուկես տարի շարունակվող պատերազմին:

ՆԱՏՕ-ն և հարևան երկրները ուշադիր հետևում են զորավարժություններին՝ մտահոգություններ ունենալով դրանց թափանցիկության ենթադրյալ պակասի և հնարավոր սադրանքների հետ կապված:

«Զապադ» («Արևմուտք») խորագրով նախորդ զորավարժություններն անցկացվել էին 2021 թվականին և օգտագործվել էին որպես քողարկում ռուսական զորքերի Բելառուս մտնելու համար, որտեղից էլ նրանք 2022-ի փետրվարին ներխուժեցին Ուկրաինա: Այն ժամանակ զորախաղերին մասնակցում էր շուրջ 200 հազար զինծառայող:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լեհաստանը ՆԱՏՕ-ից լրացուցիչ ՀՕՊ համակարգեր և ԱԹՍ-երի դեմ պայքարի տեխնոլոգիա է խնդրել. BloombergԼեհաստանն իր տարածքում կործանել է ռուսական մի քանի ԱԹՍ-ներ․ Վարշավան դիմում է ՆԱՏՕ-ինԼիտվան ռուսական ԱԹՍ-երի ներխուժումը միտումնավոր չի համարումՄինսկը պնդում է, որ նախապես տեղեկացրել է Լեհաստանին սահմանը հատած ԱԹՍ-երի մասինՌուսական ԱԹՍ-երի ներթափանցումը Լեհաստանի օդային տարածք միտումնավոր էր. Կալլաս«Սա ագրեսիայի ակտ է». Լեհաստանը խոցել է իր օդային տարածք ներթափանցած ԱԹՍ-երը