Ռուսաստանը և Ուկրաինան 146-ական գերիներ են փոխանակել

Ռուսաստանցի արդեն նախկին ռազմագերիները վերադառնում են հայրենիք, 24-ը օգոստոսի, 2025թ.

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է 146 ռուսաստանցի ռազմագերիների հայրենիք վերադառնալու և Ուկրաինայի իշխանություններին նույն թվով ուկրաինացի ռազմագերիների հանձնելու մասին:

Ռազմագերիներից բացի, Ռուսաստան են վերադարձել Կուրսի մարզի 8 բնակիչներ, որոնք հայտնվել էին Ուկրաինայի տարածքում: Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան հայտարարել է, որ նրանք «2025 թվականի փետրվարից պահվում էին Սումիում»:

Գերիների փոխանակման միջնորդն էր Արաբական Միացյալ Էմիրությունները, ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է ռազմագերիների փոխանակումը: Նա հայտնել է, որ դրա արդյունքում Ուկրաինա է վերադարձել նաև մի լրագրող. - «Տուն ենք վերադարձնում լրագրող Դմիտրի Խիլյուկին, որն առևանգվել էր Կիևի մարզում 2022 թվականի մարտին»:

Երկու պատերազմող երկրներն այս տարի քանիցս հարյուրավոր գերիներ են փոխանակել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կիևն ու Մոսկվան կրկին գերիներ են փոխանակելԶելենսկի. Մոսկվայի հետ նոր համաձայնություն կա գերիների վերաբերյալԳերիների հերթական փոխանակումը Ռուսաստանի և Ուկրաինայի միջևՈւկրաինան ու Ռուսաստանը կրկին գերիներ են փոխանակել