Ռուբիոն ու Ֆիդանը հանդիպել են Մյունխենում, կրկին խոսել Հարավային Կովկասում խաղաղության մասին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո, Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդան, կոլաժ, արխիվ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մյունխենում հանդիպում է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ:

Ի թիվս այլ հարցերի կողմերը քննարկել նաև «Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղությանն աջակցելու մեր համատեղ ջանքերը», - փոխանցում է ԱՄՆ Պետքարտուղարության մամլո ծառայությունը:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Թուրքական կողմը հանդիպման մասին առայժմ չի հաղորդել։

Միացյալ Նահանգների և Թուրքիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղությունը կարևորել էին նաև անցած ամսվա վերջին կայացած հեռախոսազրույցում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուբիոն ու Ֆիդանը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը