«Սա անգամ միջանցք չի, սա ադրբեջանցիների համար պռախադնոյ դվոր է լինելու». ինչպե՞ս են Հայաստանով անցնելու ադրբեջանցիները

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյան, արխիվ

Ընդդիմադիր պատգամավորի հարցերին ի պատասխան՝ վարչապետը խոսեց նորագույն տեխնոլոգիաների մասին:

Արդյոք Սյունիքով անցնելիս հայ սահմանապահը ստուգելո՞ւ է ադրբեջանցիների անձնագրերը, հայ մաքսավորը ստուգելո՞ւ է ադրբեջանցիների բեռը, և եթե այդ ճանապարհի վրա ադրբեջանցիները որևէ հանցագործություն կատարեն, հայ պարեկները կարո՞ղ են միջամտել, իսկ հայ դատավորն էլ կարո՞ղ է նրանց դատել: Ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանի այս հարցերին ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց նորագույն տեխնոլոգիաների մասին:

Բերելով Արաբական Միացյալ Էմիրությունների օրինակը, որտեղ այդ երկրի սահմանապահը չի ստուգում երկիր մտնող մարդկանց անձնագրերը, այլ դա անում է սարքավորումը, Փաշինյանն ասաց, որ այդ կարգավորումը Հայաստանը նույնպես պետք է մտցնի:

«Էդ մեթոդը, որ դու մարդուն պետք է ձեռք տաս, հոտոտես, ականջը քաշես, մազերը քաշես՝ տեսնես իսկակա՞ն է, չպետք է լինի մեր սահմանների հետ, ոչ մեկի հետ, և չի լինելու: Ընդ որում՝ չի լինելու բոլոր տեղերում», - հայտարարեց վարչապետը:

Խամոյանը Փաշինյանի պատասխանից եզրակացրեց. - «Սա անգամ միջանցք չի, սա ադրբեջանցիների համար պռախադնոյ դվոր է լինելու»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վարչապետ. Հաստատված խաղաղությունը վիժեցնել ցանկացող ուժեր կանԲաքվում քննարկում են Վաշինգտոնի համաձայնագրերը, առաջիկայում ամերիկյան կողմի հետ քննարկումներ կկայանան Երևանում«Ալիևի բառապաշարը մեր կողմից չի ընկալվում այն տրամաբանության մեջ, որը համաձայնեցրել ենք Վաշինգտոնում». Փաշինյանը հակադարձում է Ալիևին«Զանգեզուրի միջանցքը շուտով կդառնա Միջին միջանցքի, ինչպես նաև «Հյուսիս-Հարավ»-ի ևս մեկ կարևոր հատված. Ալիև