Շմիգալ․ «Հազվագյուտ հանածոների շուրջ համաձայնագիրը կարող է կնքվել առաջիկա 24 ժամերին»

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալ, արխիվ

«Հազվագյուտ հանածոների շուրջ ուկրաինա-ամերիկյան համաձայնագիրը կարող է կնքվել արդեն առաջիկա 24 ժամերին», - այսօր ուկրաինական հեռուստատեսության եթերում հայտարարել է այդ երկրի վարչապետ Դենիս Շմիգալը։

«Այսօր առաջին փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոն մեկնել է Վաշինգտոն։ Մենք մեր ամերիկացի գործընկերների հետ արդեն իսկ ավարտուն տեսքի ենք բերել համաձայնագրի տեքստը։ Հուսով եմ, որ վերջին մանրամասների հստակեցումից հետո, առաջիկա 24 ժամերին պայմանագիրը կստորագրվի», - նշել է ուկրաինական կառավարության ղեկավարը։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ն մեղմացնում է ռազմական օգնության դիմաց Կիևի կողմից վճարման պահանջները. BloombergԱՄՆ-ը և Ուկրաինան ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիրը հնարավոր է ստորագրեն հաջորդ շաբաթ․ ԲեսենթՎաշինգտոնն ու Կիևը առաջիկայում բնական պաշարների հարցով փաստաթուղթ կստորագրեն․ Թրամփ