Սիրիան Ռուսաստանից պահանջում է արտահանձնել Բաշար Ասադին. Reuters

Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադ, արխիվ

Սիրիայի նոր իշխանությունները Ռուսաստանից պահանջում են արտահանձնել երկրի նախկին նախագահ Բաշար Ասադին։ Դամասկոսում իր աղբյուրները վկայակոչելով՝ այս մասին գրում է Reuters գործակալությունը՝ պնդելով, որ Սիրիայի նոր վարչակազմը այս պահանջը ռուսական կողմին է փոխանցել երեկ՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի Դամասկոս կատարած այցի ընթացքում։

Սա Ռուսաստանի պաշտոնական պատվիրակության առաջին այցն էր Սիրիա այդ երկրում նախորդ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։ Սիրիական պաշտոնական աղբյուրները Reuters-ի հաղորդած տեղեկությունն առայժմ չեն մեկնաբանում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ասադը Ռուսաստանում է և նրան այստեղ անվտանգ է․ Ռյաբկով
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ասադին Ռուսաստանում ապաստան տրամադրելու որոշումը կայացրել է Պուտինը․ Պեսկով