Սլովակիան վերսկսեց ռուսական գազի ներկրումը «Թուրքական հոսք» գազատարով

Սլովակիան վերսկսեց ռուսական գազի ներկրումը «Թուրքական հոսք» գազատարով, հայտնում է Reuters գործակալությունը։

Վկայակոչելով Բրատիսլավայում իր աղբյուրները՝ լրատվամիջոցը նշում է, որ Սլովակիայի կառավարությունը մտադիր է ապրիլից կրկնապատկել մատակարարումները։

Նախկինում Սլովակիան ռուսական կապույտ վառելիքը ստանում էր Ուկրաինայի տարածքով անցնող խողովակաշարերորվ, սակայն Կիևը որոշել է հունվարի 1-ից չերկարաձգել իր դեմ պատերազմող Ռուսաստանի հետ տարանցման պայմանագիրը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լարվածությունն Ուկրաինայի և Սլովակիայի հարաբերություններում շարունակվում է