Տալլինը խորհրդակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ

Ռուսական ՄիԳ-31-ը թռչում է Բալթիկ ծովի վրայով՝ խախտելով Էստոնիայի օդային տարածքը, 19-ը սեպտեմբերի, 2025թ.

Տալլինը խորհրդակցություններ է սկսում Հյուսիսատլանտյան դաշինքի հետ՝ հավաքական պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ երեկվա միջադեպից հետո, երբ երեք ռուսական ՄիԳ-31 կործանիչներ մտան Էստոնիայի օդային տարածքը։

Էստոնիայի վարչապետ Քրիստիեն Միխալը հայտարարել է, որ ռուսական ինքնաթիռները մոտ 12 րոպե գտնվել են ՆԱՏՕ-ի տարածքում, մինչև Իմարի ավիաբազայում տեղակայված Իտալիայի ռազմաօդային ուժերի F-35 կործանիչները ստիպել են նրանց հեռանալ:

Էստոնիան միջադեպը որակել է որպես աննախադեպ հանդգնություն:

Մոսկվան հերքում է մեղադրանքները՝ պնդելով, որ երեք ՄիԳ-31-երը թռել են Բալթիկ ծովի չեզոք ջրերի վրայով՝ Ռուսաստանի հյուսիս-արևմուտքից դեպի Կալինինգրադ երթուղով։

Միջադեպից մեկ շաբաթ առաջ էլ 20-ից ավելի ռուսական անօդաչու թռչող սարքեր ներխուժել էին Լեհաստանի օդային տարածք, ինչից հետո ՆԱՏՕ-ն հայտարարեց, թե Ռուսաստանը փորձարկում է դաշինքի պատրաստվածությունն ու վճռականությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Էստոնիան հայտարարել է, որ ռուսական կործանիչները խախտել են իր օդային տարածքըՌուսաստանը և Բելառուսը զորավարժություններ են սկսել ՆԱՏՕ-ի սահմանի մոտ՝ Լեհաստանի տարածք ԱԹՍ-ների ներխուժումից հետոԼեհաստանը ՆԱՏՕ-ից լրացուցիչ ՀՕՊ համակարգեր և ԱԹՍ-երի դեմ պայքարի տեխնոլոգիա է խնդրել. BloombergԼեհաստանն իր տարածքում կործանել է ռուսական մի քանի ԱԹՍ-ներ․ Վարշավան դիմում է ՆԱՏՕ-ին