Տասնյակ զոհեր Դոնեցկի մարզում՝ ռուսական հարվածի հետևանքով

Ուկրաինա - Ռուսական ուժերի հարվածի հետևանքները Դոնեցկի մարզի Յարովայա ավանում, 9-ը սեպտեմբերի, 2025թ.

Առնվազն 20 մարդ է զոհվել Դոնեցկի մարզի՝ ուկրաինական վերահսկողության ներքո գտնվող հատվածում։ Այս մասին այսօր տեղեկացրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ նշելով, որ ռուսական զորքերի կողմից Յարովայա ավանին հասցված հարվածի զոհերի մեծ մասը խաղաղ բնակիչներ են։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ռուսական ուժերը Յարովայա ավանի վրա ավիացիոն ռումբ են նետել այն պահին, երբ այնտեղ կենսաթոշակներ էին բաժանում։

Դոնեցկի նահանգապետի խոսքով՝ զոհերի թիվը հասել է 21-ը։ Տեղի ունեցածը պաշտոնյան «մաքուր ահաբեկչություն» է անվանել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սոչիում ուկրաինական անօդաչու թռչող սարքի բեկորները հարվածել են մեքենային. կա մեկ զոհՌուսաստանը երեկ ամենալայնածավալ օդային հարձակումն է գործել Ուկրաինայի վրա