Թբիլիսիի կենտրոնական շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել

Թբիլիսիի կենտրոնում գտնվող շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել: Ըստ տեղի լրատվամիջոցների՝ հրդեհը կայարանի մոտ գտնվող շուկայի տարածքում է:

Տեղում աշխատում են փրկարարները:

Տուժածների, ինչպես նաև հրդեհի պատճառների մասին տեղեկատվություն այս պահին չկա: