«Մենք շարունակելու ենք անել հնարավոր ամեն ինչ՝ եղբայրական Ադրբեջանի զինված ուժերի հետ կապերը ընդլայնելու համար», - այսօր Բաքվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։
Ավելի ուշ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Յաշար Գյուլերը հանդիպել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։
«Քննարկվել են երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանին վերաբերող հարցեր», - հաղորդում է APA-ն։