«Այս պատերազմում Ուկրաինան չպետք է պարտվի», - այսօր Վարշավայում, Լեհաստանի կառավարության նիստի ժամանակ հայտարարել է երկրի վարչապետ Դոնալդ Տուսկը։
«Որևէ մեկն իրավունք չունի ճնշում գործադրել Ուկրաինայի վրա՝ ստիպելով այդ երկրին տարածքային այնպիսի զիջումների գնալ, որոնցից կապիտուլյացիայի հոտ է գալիս», - ասել է Տուսկը։
Լեհաստանի վարչապետի խոսքով` «թուլացած, անարդարության զոհ դարձած Ուկրաինան և հաղթանակած, հզոր Ռուսաստանն ուղղակի վտանգ են ներկայացնում լեհական պետության համար»։