Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»

«Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ», - կատակել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք ինքը կաթոլիկ եկեղեցու հովվապետի նախընտրած թեկնածու ունի՞։

«Իմ առաջին ընտրությունը ես կլինեի։ Իրականում, սակայն, ես որևէ նախընտրած թեկնածու չունեմ», - նշել է Թրամփը։

Հռոմի պապի ընտրությունները մեկնարկելու են մայիսի 7-ին։ Կաթոլիկ եկեղեցու նոր հովվապետին ընտրելու իրավունք ունեն 135 կարդինալներ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նոր Պապի ընտրության կոնկլավը կմեկնարկի մայիսի 7-ին. Reuters