ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հայտարարել է, որ, իր համոզմամբ, Ուկրաինան կարող է ետ վերցնել ամբողջ տարածքը, որը գրավել է Ռուսաստանը, և որ Կիևը պետք է այժմ գործի՝ հաշվի առնելով, որ Մոսկվան բախվում է «մեծ» տնտեսական խնդիրների:
«Պուտինն ու Ռուսաստանը մեծ տնտեսական դժվարությունների մեջ են, և հիմա ժամանակն է, որ Ուկրաինան գործի», - գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում՝ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Զելենսկիի հետ հանդիպումից անմիջապես հետո:
Նա շեշտել է, որ տեսնելով, թե ինչ տնտեսական խնդիրներ են առաջանում Ռուսաստանում, կարծում է, որ Ուկրաինան՝ Եվրամիության աջակցությամբ, կարող է կռվել և հաղթել՝ ամբողջությամբ վերադարձնելով Ուկրաինան իր սկզբնական վիճակին:
Թրամփն ավելի վաղ առաջարկել էր Կիևին մտածել տարածքներ զիջելու մասին խաղաղություն հաստատելու համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը պատրաստ է անվտանգության երաշխիքներ տալ պատերազմի ավարտից հետո. Զելենսկի