Թրամփը 25 տոկոս հավելյալ մաքսատուրք է սահմանել հնդկական ապրանքների համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրում, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հավելյալ 25-տոկոսանոց մաքսատուրքեր է սահմանել Հնդկաստանից ներկրվող ապրանքների համար։ Սպիտակ տունը Թրամփի ստորագրած հրամանագիրը հրապարակել է քիչ առաջ։

Միացյալ Նահանգների նախագահի ստորագրած փաստաթղթի համաձայն՝ հավելյալ մաքսատուրքերի սահմանման պատճառը «Հնդկաստանի կողմից Ռուսաստանից ուղղակիորեն կամ միջնորդավորված կերպով իրականացվող նավթի գնումներն են»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հնդկաստանի իշխանությունն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը դատապարտել են Թրամփի սպառնալիքըԿրեմլը քննադատել է Թրամփի սպառնալիքը՝ բարձրացնել Հնդկաստանի նկատմամբ մաքսատուրքերըՀնդկաստանը կշարունակի ռուսական նավթ գնել․ ReutersԹրամփը Մոսկվայի գործողությունները «զզվելի» է անվանում, նոր պատժամիջոցներ խոստանում