Թրամփը բացառել է Կիևի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

ԱՄՆ և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփ և Վլադիմիր Զելենսկի, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը երեկ եվրոպացի առաջնորդների և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում բացառել է Կիևի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։

Ըստ Մակրոնի, Սպիտակ տան ղեկավարը պատրաստ է եվրոպացի գործընկերների հետ մասնակցել Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու գործընթացին, բայց ոչ՝ ՆԱՏՕ-ի շրջանակում և դաշինքին Ուկրաինայի անդամակցության միջոցով, ինչը Ռուսաստանի գլխավոր պահանջներից է՝ խաղաղության շուրջ բանակցություններում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը ԵՄ առաջնորդներին և Զելենսկիին վստահեցրել է՝ Պուտինի հետ տարածքային հարցեր չի քննարկի