Թրամփը դարձյալ հիշել է Փաշինյանի ու Ալիևի հանդիպումը, սխալ արտասանել երկրների անունները

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ ասուլիսի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դարձյալ հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։

Ռուս-ուկրաինական պատերազմի մասին հարցին պատասխանելիս նա Վաշինգտոնի կարգավորած հակամարտության օրինակ է ներկայացրել հայ-ադրբեջանական փաստաղթղի ստորագրումը։ Դոնալդ Թրամփը դարձյալ երկրների անունները սխալ է արտաբերել՝ Հայաստանն անվանելով «Ալբանիա», Ադրբեջանը՝ «Աբերբեջան»:

«Այն տարիներ էր շարունակվում և երբեք չէր կարգավորվի: Եթե հիշում եք, վարչապետն ու նախագահը իմ գրասենյակում էին, սկզբում նրանք հեռու էին միմյանցից նստել։ Մեկ ժամ միասին աշխատելուց հետո նրանք ավելի մոտենում էին, և երբ ավարտեցինք, բոլորս գրկեցինք միմյանց»,- ասել է Թրամփը։

Your browser doesn’t support HTML5

Թրամփը դարձյալ հիշել է Փաշինյանի ու Ալիևի հանդիպումը

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը, Ադրբեջանն ու ԱՄՆ-ն ստորագրեցին վաշինգտոնյան փաստաթղթերը
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լոնդոնն ու Վաշինգտոնը տեխնոլոգիական համագործակցության համաձայնագրեր են ստորագրել