Թրամփը դեռ Իրանի հետ համաձայնության հասնելու նպատակ ունի. Պենտագոնի ղեկավար

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը երկուշաբթի օրը Fox News-ին ասել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը, չնայած ԱՄՆ դաշնակից Իսրայելի և Թեհրանի միջև սրացած լարվածությանը, դեռ նպատակ ունի Իրանի հետ միջուկային համաձայնության հասնել։

Հարցին, թե արդյոք Թրամփը շարունակում է ձգտել միջուկային գործարքի, Հեգսեթը պատասխանել է. «Իհարկե»։

Նա հավելել է, թե ԱՄՆ-ն տարածաշրջանում գտնվում է պաշտպանական դիրքում՝ ուժեղ լինելու և խաղաղության համաձայնագրի հասնելու նպատակով. «Եվ մենք անկեղծորեն հույս ունենք, որ հենց դա էլ տեղի կունենա»։

Միաժամանակ Սպիտակ տան ներկայացուցիչը առանձին մեկնաբանությամբ ևս մեկ անգամ շեշտել է, որ Վաշինգտոնն Իրանի դեմ հարվածներ չի իրականացնում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայել-Իրան հակամարտությունն էլ ավելի է թեժանում. թարմացվող