Թրամփը «Համաս»-ին ժամանակ տվեց մինչև կիրակի երեկո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գազայի հատվածը կառավարող «Համաս»-ին մինչև կիրակի օրը Վաշինգտոնի ժամանակով 18:00-ը ժամանակ տվեց պաղեստինյան անկլավում հրադադարի վերաբերյալ ամերիկյան պլանի շուրջ համաձայնության գալու համար: Սպիտակ տան ղեկավարը պնդել է՝ սա վերջին հնարավորությունն է:

«Համաձայության պետք է հասնել «Համաս»-ի հետ մինչև կիրակի երեկոյան ժամը 18:00-ը, Վաշինգտոնի ժամանակով», - Truth Social-ում գրել է նախագահ Թրամփը:

«Բոլոր երկրները միացել են։ Եթե այս ՎԵՐՋԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ համաձայնագիրը չկնքվի, ապա «Համաս»-ի դեմ այնպիսի դժոխք կլինի, ինչպիսին ոչ ոք երբեք չի տեսել», - ընդգծել է ԱՄՆ նախագահը:

Այսօր ավելի վաղ պաղեստինյան խմբավորման ներկայացուցիչը France-Presse-ին փոխանցել էր, թե դեռ ժամանակ է պետք՝ ուսումնասիրելու Թրամփի ծրագիրը, որը կոչ է անում հրադադար հաստատել, 72 ժամում ազատ արձակել պատանդներին, «Համաս»-ից պահանջում է զինաթափվել, նախատեսում է Իսրայելի բանակի աստիճանական դուրսբերում Գազայից։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Համաս»-ը ժամանակ է պահանջում՝ ուսումնասիրելու Թրամփի ծրագիրըԿարող է «հարատև խաղաղություն բերել Մերձավոր Արևելքում». Թրամփը՝ Գազայի հարցով իր ծրագրի մասին«Համասին» մոտ կանգնած պաղեստինյան աղբյուրը պնդում է՝ խումբն ուսումնասիրում է Գազայի հարցով Թրամփի ծրագիրըՊեսկով․ «Աջակցում ենք Գազայի հարցով Թրամփի ծրագրին»ԵՄ-ն, արաբական երկրները ողջունում են Գազայի խաղաղության պլանը«Նոր Գազա». Սպիտակ տունը հրապարակել է հակամարտության կարգավորման ծրագիրը