ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է հաստատել Թայվանին 400 միլիոն դոլարի ռազմական օգնության փաթեթը՝ առևտրային գործարքի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հնարավոր գագաթնաժողովի շուրջ բանակցություններ վարելու նպատակով, հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հրապարակման աղբյուրների համաձայն՝ օգնության փաթեթը ներառում է զինամթերք և անօդաչու թռչող սարքեր։
Սպիտակ տան խոսնակը հայտարարել է, որ Թայվանին ռազմական օգնության վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի կայացվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չինաստանը հերթական խոշոր զորավարժությունն է անցկացնում Թայվանի մոտ