Թրամփը կոշտ մեղադրանքներ է ուղղել Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը բանակցությունների ընթացքում Հարավային Աֆրիկայի Հանրապետության (ՀԱՀ) նախագահ Սիրիլ Ռամաֆոսային մեղադրել է սպիտակամորթ հարավաֆրիկացիների նկատմամբ «ցեղասպանություն» իրականացնելու մեջ։ Նա մեջբերել է «հազարավոր պատմություններ», մի շարք տպագրված թերթերի հոդվածներ և տեսանյութեր, որոնք, ըստ նրա, ապացուցում են ՀԱՀ-ի սպիտակամորթ քաղաքացիների նկատմամբ ճնշումները։

Թրամփը նաև ցույց է տվել հարավաֆրիկացիների լուսանկարներ, ովքեր, ըստ նրա, սպանվել են։

Չնայած Թրամփի կոշտ, մեղադրական հռետորաբանությանը՝ ՀԱՀ նախագահը, ինչպես նշում է BBC-ի թղթակիցը, մինչև մամուլի ասուլիսի ավարտը պահպանել է հանգստություն։

Ռամաֆոսան հերքել է Թրամփի մեղադրանքները՝ սպիտակամորթ հարավաֆրիկացիներին թիրախավորելու մասին։

Նա նաև նշել է, որ երկիրում իսկապես հանցագործության խնդիրը կա, սակայն սպանության զոհերի մեծ մասը սևամորթներ են։