Թրամփը The New York Times-ից 15 միլիարդ դոլար է պահանջում

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ամերիկյան ամենահեղինակավոր պարբերականի՝ The New York Times օրաթերթի՝ իրեն հասցված բարոյական վնասի դիմաց 15 միլիարդ դոլարի փոխհատուցում պահանջելով։

Թրամփի պնդմամբ՝ The New York Times-ը կեղծ և զրպարտչական տեղեկություններ է տարածել իր և սկանդալային պատմություններով հայտնի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտայնի հարաբերությունների մասին։ Բացի այդ, ըստ Թրամփի, The New York Times-ը իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հրապարակել Հանրապետական կուսակցության և իրեն աջակցող «Կրկին հզորացնենք Ամերիկան» (MAGA) շարժման մասին։

Reuters գործակալության տեղեկություններով՝ Թրամփի հայցը քննվելու է Ֆլորիդայի դատարաններից մեկում։