ԴՕԿ կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանի աջակիցներն ու կուսակցության անդամները հավաքվել էին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առջև՝ պահանջելով ԱՄՆ-ը դատական իշխանությունից՝ օրնական վճիռ կայացնել և ազատ արձակել Ղուկասյանին:
ԴՕԿ կուսակցության նախագահ Անուշ Խուդավերդյանը նշեց, որ առաջիկա օրերին նախատեսում են հանդիպել ԱՄՆ-ը դեսպանին։
Այսօր նաև Վարդան Ղուկասյանի ծննդյան օրն է, ինչի կապակցությամբ նրա աջակիցներն իր լուսանկարով տորթ էին բերել դեսպանատան մոտ:
Այսօր Լաս Վեգասի դատարանում նախատեսված է Վարդան Ղուկասյանի գործով հերթական նիստը:
ԱՄՆ-ի Մաքսային և միգրացիայի վարչության համաձայն, Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է փետրվարի 20-ին՝ միգրացիոն գործընթացի շրջանակներում։ Ըստ ամերիկյան կողմի՝ Ղուկասյանը դեռևս 2022-ի փետրվարի 19-ին մուտք է գործել Միացյալ Նահանգներ, սակայն նախատեսված ժամկետում չի լքել երկիրը:
ԴՕԿ կուսակցության ղեկավարը Հայաստանում մեղադրվում է խարդախության, շորթման, սպառնալիքի, բռնության հրապարակային կոչերի համար, նա մեղադրանքը չի ընդունում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարդան Ղուկասյանի նկատմամբ արդար դատաքննության պահանջով ցույց Երևանում՝ ԱՄՆ-ի դեսպանատան դիմաց