1990 թվականի օգոստոսի 23–ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ընդունած Հայաստանի Անկախության հռչակագրի առանցքային դրույթները «կոնֆլիկտային էին և արտահայտում էին մեր հավաքական հայրենասիրության այն մոդելը, որ Խորհրդային Միության կողմից կաթիլ–կաթիլ, բայց հետևողականորեն մեզանում սերմանվել էր 1950–ականներից՝ երկաթյա վարագույրի հաստատման և սառը պատերազմի մեկնարկի միջավայրում», - հայտարարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ իր ուղերձում:
«Այսպես ձևավորված մեր սոցիալ–հոգեբանությունն է, որ հանգեցրեց Ղարաբաղյան շարժմանը։ Մենք՝ բոլորս, այդ սոցիալ–հոգեբանության կրողն էինք, ԽՍՀՄ կողմից ձևավորված այդ սոցիալ–հոգեբանությունն 90-ականներին փոխանցվեց Հայաստանի Հանրապետությունում ձևավորված սերունդներին և այդ սոցիալ-հոգեբանության խորքային և ենթագիտակցական նպատակը Հայաստանի անկախ պետության գոյության ռազմավարական անհնարինությունն էր, որովհետև շուրջանակի կոնֆլիկտային ենթատեքստ ունեցող երկիրը չի կարող իրական անկախություն կառուցել», - հայտարարում է Փաշինյանը:
«Վարչապետի պաշտոնում հասանելի տեղեկատվության և իրականության ամբողջական ու համապարփակ վերլուծությունն ինձ բերեց այն աներեր համոզման, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, քանզի դա նշանակում է Հայաստանի Հանրապետության անկախության վերացում», - ասված է ուղերձում:
«Մենք որդեգրեցինք Հայաստանի անկախությունը պահպանելու և այդ անկախությունն իրական դարձնելու ռազմավարություն, և այդ ռազմավարության արտահայտությունն Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է, որի պայմաններում հնարավոր դարձավ խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, որի պայմաններում հնարավոր դարձավ իրական երկխոսությունը Թուրքիայի հետ», - հայտարարում է Փաշինյանը:
«Անցնելով դժոխային փորձությունների միջով՝ հասել ենք անհավանական թվացող հանգրվանի․ Հայաստանի Հանրապետությունն այսօր ավելի անկախ է, քան երբևէ, ավելի ինքնիշխան է, քան երբևէ, ավելի պետություն է, քան երբևէ, ավելի բարեկեցիկ է, քան երբևէ, ավելի հեռանկարային է, քան երբևէ, որովհետև խաղաղ է։ Խաղաղությունը հաստատված է և այն պետք է ամենօրյա խնամքի և հոգատարության առարկա դառնա, այն պետք է դառնա ինստիտուցիոնալ։
2025 թվականի օգոստոսը դարձավ Հայաստանի Հանրապետության խաղաղ ու բարեկեցիկ կյանքի սկիզբը», - ասված է ուղերձում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ալիևն ու Փաշինյանը խոսել են իրենց ձեռքբերումներից Փաշինյանը հիմնավորեց, որ ադրբեջանական տարածքային պահանջները լեգիտիմ են. գնահատականներ վարչապետի ուղերձինՂարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է. ՓաշինյանԱռավել մանրամասն տե՛ս այստեղ