Կա խաղաղության պայմանագիրը նախաստորագրելու գաղափար, տեղի է ունեցել խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին նախագծի տեքստի համաձայնություն և տեքստի շուրջ բանակցությունների ավարտ: Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սկսել ենք խորհրդակցությունները՝ ինչպես գնալ առաջ, և նախաստորագրման գաղափարն էլ կա սեղանի վրա, օրակարգում, դա մենյուի մեջ առկա քննարկվող տարբերակներից մեկն է, ինչը որոշակի պայմաններում կարող է լինել իրատեսական, որոշակի պայմաններում՝ ոչ այդքան իրատեսական», - ասաց Փաշինյանը:
Վարչապետը չհստակեցրեց, թե որ կողմի գաղափարն է նախաստորագրելը, և ինչու միանգամից չստորագրել խաղաղության պայմանագիրը, եթե այն համաձայնեցված է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հայկական կողմը սկզբունքորեն դեմ չէ ամերիկյան առաջարկին. քաղաքագետԹրամփ․ «Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը մոտենում է հաջող հանգուցալուծման»Վաշինգտոնն առաջարկում է 100 տարով վարձակալել Սյունիքով անցնող ճանապարհը Փաշինյանն ու Ալիևը քննարկել են «Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ»Տե՛ս նաև այստեղ