ԱՄՆ նախագահը հայտարարել է, թե Վաշինգտոնն ու Թեհրանը մոտ են միջուկային համաձայնագրի կնքմանը։
«Մենք շատ լուրջ բանակցություններ ենք վարում Իրանի հետ երկարաժամկետ խաղաղության համար, և եթե հաջողենք, հիանալի կլինի», - ասել է Դոնալդ Թրամփը։
Սպիտակ տան ղեկավարը պնդել է, թե Իրանն ընդունել է որոշ պահանջներ՝ առանց մանրամասներ հաղորդելու։ Լավատեսությանը զուգահեռ՝ Թրամփը կրկին սպառնացել է ռազմական ուժի դիմել, եթե կողմերն ի վերջո չգան համաձայնության։
Վաշինգտոնն ու Թեհրանը մոտ մեկ ամիս առաջ սկսել են բանակցել միջուկային ծրագրի շուրջ՝ Օմանի միջնորդությամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ