Ադրբեջանական APA-ն հաղորդում է, թե Իլհամ Ալիևը այսօր Վաշինգտոնում կստորագրի համաձայնագիր, որը նախատեսում է Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները բարձրացնել ռազմավարական մակարդակի։
Երկրորդ, ըստ ադրբեջանցի վերլուծաբանների, այսօրվա հանդիպմանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նաև կստորագրի փաստաթուղթ, որը կասեցնում է 1992 թվականին ընդունված «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բաժինը, որն արգելում էր Վաշինգտոնին ուղիղ օժանդակություն հատկացնել Ադրբեջանին։
Ըստ APA-ի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախատեսում է ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփի հետ ստորագրել փոխըմբռնման հուշագիր՝ «Ադրբեջանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին խարտիայի մշակման համար ռազմավարական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սպիտակ տուն. Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության համաձայնագիր կստորագրեն