Վաշինգտոնում վթարված օդանավի ուղևորների թվում գեղասահորդներ են ու նրանց մարզիչները. ֆեդերացիա

Վաշինգտոնի օդանավակայանում վթարված օդանավի ուղևորների թվում գեղասահորդներ են ու նրանց մարզիչները, այս մասին տեղեկատվությունը հաստատել է ԱՄՆ գեղասահքի ֆեդերացիան։

Ռուսական լրատվամիջոցները ավելի վաղ հայտնել էին, որ օդանավում են եղել ռուս գեղասահորդները՝ 1994 թվականի գեղասահքի չեմպիոններ Եվգենիա Շիշկովան ու Վադիմ Նաումովը, բրոնզե մեդալակիր Իննա Վոլյանսկայան։

Վադիմ Նաումովը և նրա կինը՝ Եվգենիա Շիշկովան

Այս պահին վթարի վայրում 300 փրկարարներ են աշխատում: Հայտնի չէ՝ կան փրկվածներ, թե ոչ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը հայտարարել է, որ օդում ինքնաթիռների բախումից կարծես թե կարելի էր խուսափել