«Կրեմլում Հայաստանի հետ հարաբերություններն այսուհետ համակարգելու է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիենկոն», - այսօր գրել է մոսկովյան «Վեդոմոստի» պարբերականը՝ սեփական աղբյուրները վկայակոչելով։
Թերթի տեղեկություններով՝ նախկինում հայաստանյան ուղղության համար պատասխանատու էր նախագահի աշխատակազմի ղեկավարի մեկ այլ տեղակալ՝ Դմիտրի Կոզակը։
«Հայաստանի հարցում Կիրիենկոն և աշխատակազմի՝ նրան ենթակա ներքաղաքական բլոկը առայժմ ոչ թե նախընտրական, այլ տեղեկատվական աշխատանք են իրականացնելու», - գրում է թերթը։
«Հայաստանի ղեկավարությունն ակտիվորեն շարժվում է դեպի Արևմուտք, ինչը Ռուսաստանի պետական քաղաքականության տեսանկյունից անընդունելի է», - նշել է «Վեդոմոստի»-ի զրուցակիցներից մեկը։