«Վերևից հարցրեք՝ մեզանից ինչ են ուզում ադրբեջանցիք». Խնածախում այս գիշեր ավելի ինտենսիվ են կրակել

Սյունիքի մարզի Խնածախ գյուղը, արխիվ

«Երեխաները չեն քնում, ասում են՝ կրակոցների ժամն է»:

Սյունիքի մարզի Խնածախ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինուժն այս գիշեր ավելի ինտենսիվ կրակոցներ է արձակել:

«Ավելի շատ են կրակել», - «Ազատությանը» փոխանցեց գյուղի բնակիչներից մեկը՝ նշելով, որ շուտով մեկ ամիս կլինի, ինչ ադրբեջանցիները գիշերը 10:30-ից սկսած մինչև լուսաբաց կրակում են:

«Բոլորն էլ գիտեն, բայց ի՞նչ եք անում, ոչ մի բան: Էն վերևից հարցրեք՝ մեզանից ի՞նչ են ուզում էդ ժողովուրդը: Բա անհանգստանում ենք : Մենք ջհանդամ, բա երեխանե՞րը ինչ անեն, բայց ո՞վ է մտածում Խնածախի գյուղացոց մասին: Երեխաները արդեն չեն քնում, ասում են՝ կրակոցների ժամն է, տեսնանք կրակում են, նոր գնանք պառկենք: Այ էդպես ենք ապրում: Վերևներում պետք է մտածեն , թող կրակը դադարեցնեն, մենք մեր գյուղում ապրենք, էդ ենք ուզում, մի խաղաղություն ենք ուզում», - ասաց Խնածախի բնակիչը:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Տավուշի Մովսես գյուղում ևս անցած գիշեր կրակոցների ձայներ են լսել Ադրբեջանը պնդում է, թե Խնածախի մշակույթի տան ուղղությամբ կրակ չեն բացելԱդրբեջանը գնդակոծել է Խնածախի մշակույթի տունը, ՊՆ պաշտոնյան պնդում է՝ կրակոցներն անհասցե են Երևանը հերքում է հրադադարը խախտելու Բաքվի մեղադրանքները՝ պնդելով՝ ադրբեջանական կողմն է կրակել Խնածախի ուղղությամբԵրբեմն արձանագրվում են անկանոն կրակոցներ, թիրախային կրակոցների մասին պատշաճ հաղորդվում է․ ՀՀ ՊՆԳիշերը ադրբեջանցիները կրակել են Խնածախի ուղղությամբ՝ վնասելով տուն