Վրաստանի նախագահն Ադրբեջանի վարչապետի հետ հանդիպմանը կարևորել է տարածաշրջանում խաղաղությունը

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ժամանում է Ադրբեջան, 15-ը ապրիլի, 2025թ.

«Բաքու կատարած այցի ընթացքում արդյունավետ հանդիպում ունեցա Ադրբեջանի վարչապետի հետ», - X-ում գրել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։

«Մենք քննարկել ենք մեր երկրների ռազմավարական գործընկերության առանցքային ուղղությունները և տարբեր ոլորտներում հաջող համագործակցությունը։ Ես ընդգծեցի տարածաշրջանում խաղաղության և կայունության կարևոր դերը»,-նշել է Բաքվում գտնվող Վրաստանի նախագահը, որը հանդիպելու է նաև Ադրբեջանի նախագահին։

Բաքվից հետո այս ամիս Կավելաշվիլին պաշտոնական այցով կժամանի նաև Երևան։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանի նախագահն ապրիլի կեսերին կայցելի Ադրբեջան, ապա Հայաստան